Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N596-Ն որոշմամբ, հիմք ընդունելով <<Տեղ համայնքի կարիքների սպասարկման գյուղտեխնիկայի և մեքենանաերի կայանատեղի կառուցում>> ծրագրի ԻԿ-ի նախագահի 2020 թվականի ապրիլի 21-ի դիմումը, որոշում եմ.
1. Ձևակերպել <<Տեղ համայնքի կարիքների սպասարկման գյուղտեխնիկայի և մեքենանաերի կայանատեղի կառուցում >> ծրագրի ԻԿ-ի կողմից իրականացված Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի Տեղ գյուղի 13-րդ փողոց թիվ 4 հասցեի Տեղ համայնքի կարիքների սպասարկման գյուղտեխնիկայի և մեքենանաերի կայանատեղի կառուցման ավարտական ակտը (շահագործման թույլտվությունը):
2. Աշխատակազմի քարտուղարին՝ ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: