Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 29-ի N 56-Ն որոշման 8-րդ կետի, որոշում եմ.
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի 2022 թվականի բյուջեում կատարել հետևյալ վերաբաշխումները.
1. Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ այլ դասերի չպատկանող բաժնի 4657 (այլ կապիտալ դրամաշնորհներ) հոդվածը նվազեցնել 189,0 հազ. ՀՀ դրամով,
2. Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ այլ դասերի չպատկանող բաժնի 4239 (ընդհանու բնույթի այլ ծառայություններ) հոդվածը ավելացնել 189,0 հազ. ՀՀ դրամով: