Ղեկավարվելով «Տեղական ինքանակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, «Քաղաքաշինության մասին» օրենքի 22.1 հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N596 հաստատված կարգի 9-րդ կետով, հիմք ընդունելով ՀՀ Սյունիքի մարզի Տեղի համայնքապետարանի 2022 թվականի հուլիսի 14-ի հայտը, որոշում եմ.
1. ՀՀ Սյունիքի մարզի Տեղի համայնքապետարանին տալ նախագծման թույլտվություն (ճարտարապետահատակագծային առաջադրանք)` «Խնածախ բնակավայրում խաղահրապարակի և ժամանցային կենտրոնի կառուցում /հիմնում/» աշխատանքների համար:
2. ՀՀ Սյունիքի մարզի Տեղի համայնքապետարանը պարտավոր է նախագծային փաստաթղթերը ներկայացնել համաձայնեցման և ստանալ շինարարության թույլտվություն:
3. Աշխատակազմի քարտուղարին՝ ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: