Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Տեղի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԵՂ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 35-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Տեղ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, գ. Տեղ, 0284-96-2-20, tegh101@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 մայիսի 2020 թվականի N 35-Ա

ՀԱՅԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՐՈՒՑՎԱԾ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Որոշման կարգավորման առարկան.

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզային վարչության Գորիսի բաժնի կողմից 2020թ.ապրիլի 8-ին ուղարկված 78-5/11-1660 գրության հիման վրա «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի հիմքով հարուցվել է վարչական վարույթ` Հայկ Կարապետյանի կողմից «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 48-րդ հոդվածի հատկանիշներով նախատեսված վարչական իրավախախտում կատարելու հիմքով: «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննության ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.

2. Վարչական ակտի պատճառաբանական մաս.

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղի համայնքապետարանի վարչական իրավախախտումների հանձնաժողովի կողմից 19.05.2020 թվականին կազմված արձանագրության համաձայն՝ Հայկ Գրավիկի Կարապետյանը (հասցե՝ Սյունիքի մարզ, գ. Կոռնիձոր 4 փ. 36տ.), Տեղ համայնքի Կոռնիձոր բնակավայրում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող վարելահողը ինքնակամ զավթել էր և վարել, սակայն իմանալով, որ դա անօրինական է դադարեցրել է դրա հետագա մշակումը և քայլեր ձեռնարկել խախտումն վերացնելու ուղղությամբ: Տեղի համայնքապետարանի կողմից (ելից գրություն 01-203, 18.05.2020թ.) հարուցված վարչական վարույթի հիման վրա 2020 թվականի մայիսի 22-ին հրավիրվել է վարչական վարույթի լսումներ, որին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել և չէր ներկայացել Հայկ Կարապետյանը: 2020 թվականի մայիսի 20-ին Հայկ Կարապետյանը Տեղ համայնքի ղեկավարին է ներկայացրել դիմումը, ըստ որի նա չգիտեր, որ մինչև մրցույթի ավարտը իրավունք չուներ մշակելու վարելահողը: «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 50-րդ հոդվածի 2-րդ մասի ա) կետի համաձայն՝ վարչական մարմնի նախաձեռնությամբ հարուցված վարչական վարույթը կարող է կարճվել, եթե` անձը, ում հասցեագրված է լինելու վարչական ակտը, վերացրել է օրենքի կամ իրավական այլ ակտի պահանջների խախտումները կամ պատշաճ միջոցներ է ձեռնարկել խախտումները կանխելու ուղղությամբ, և նման դեպքերում օրենքն այդ խախտումների վերաբերյալ չի պահանջում վարչական ակտի ընդունում: Այսպիսով, Հայկ Կարապետյանը պատշաճ միջոցներ է ձեռնարկել իրավախախտումը կանխելու ուղղությամբ:

3. Վարչական ակտի եզրափակիչ մաս.

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 50-րդ հոդվածի 2-րդ մասի ա) կետի համաձայն՝ վարչական մարմնի նախաձեռնությամբ հարուցված վարչական վարույթը կարող է կարճվել, եթե` անձը, ում հասցեագրված է լինելու վարչական ակտը, վերացրել է օրենքի կամ իրավական այլ ակտի պահանջների խախտումները կամ պատշաճ միջոցներ է ձեռնարկել խախտումները կանխելու ուղղությամբ, և նման դեպքերում օրենքն այդ խախտումների վերաբերյալ չի պահանջում վարչական ակտի ընդունում: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 50-րդ հոդվածի 2-րդ մասի ա) կետով, 53-րդ, 58–60-րդ հոդվածներով՝ որոշում եմ.

1. Հայկ Գրավիկի Կարապետյանի վերաբերյալ հարուցված վարչական վարույթը կարճել:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում վարչական ակտի հասցեատիրոջն իրազեկելուն հաջորդող օրվանից:

3. Որոշումը կարող է բողոքարկվել վարչական կարգով համայնքի ղեկավարին և դատական կարգով ՀՀ վարչական դատարան` երկամսյա ժամկետում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆԵՐՍԵՍ ՇԱԴՈՒՆՑ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Սյունիքի մարզ, գ. Տեղ 35/2
0284-96-2-20
tegh101@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50208749@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՏԵՂԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner