Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 29-ի N 56-Ն որոշման 8-րդ կետի, որոշում եմ.
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի 2022 թվականի բյուջեում կատարել հետևյալ վերաբաշխումները.
1. Ջրամատակարարում բաժնի 5113 ( կապիտալ վերանորոգում) հոդվածը նվազեցնել 288,4 հազ. ՀՀ դրամով,
2. Կառավարման մարմնի պահպանում բաժնի 5113 (կապիտալ վերանորոգում) հոդվածը ավելացնել 88,4 հազ. ՀՀ դրամով,
3. Կառավարման մարմնի պահպանում բաժնի 5122 (վարչական սարքավորումներ) հոդվածը ավելացնել 200,0 հազ. ՀՀ դրամով: