Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 43-րդ հոդվածով, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2015 թվականի հուլիսի 23-ի N828-Ն որոշումը, ՀՀ Սյունիքի մարզպետի 2020 թվականի մարտի 17-ի թիվ 01/01697-2020 գրությունը, որոշում եմ.
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի Տեղ գյուղի Արցախյան խճուղի թիվ 2/2 հասցեում արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերից գյուղատնտեսական արտադրական օբյեկտների 0.07 հա հողամասի (կադաստրային ծածկագիր 09-101-0124-0052) գործառնական նշանակությունը փոխել արդյունաբերական օբյեկտների:
2. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:
3. Սույն որոշումն ենթակա է գույքային իրավունքների պետական գրանցման մեկամսյա ժամկետում: