Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 29-ի N 56-Ն որոշման 8-րդ կետի, որոշում եմ.
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի 2022 թվականի բյուջեում կատարել հետևյալ վերաբաշխումները.
1. Գյուղատնտեսություն բաժնի 4657 (այլ կապիտալ դրամաշնորհներ) հոդվածը նվազեցնել 200,0 հազ. ՀՀ դրամով,
2. Գյուղատնտեսություն բաժնի 4511 (սուբսիդիա) հոդվածը նվազեցնել 374,127 հազ. ՀՀ դրամով,
3. Կառավարման մարմնի պահպանում բաժնի 4261 (գրասենյակային նյութեր) հոդվածը ավելացնել 200,0 հազ. ՀՀ դրամով,
4. Ճանապարհային տրանսպորտ բաժնի 4511 (սուբսիդիա) հոդվածը ավելացնել 374,127 հազ. ՀՀ դրամով: