Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 29-ի N 56-Ն որոշման 8-րդ կետի, որոշում եմ.
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի 2022 թվականի բյուջեում կատարել հետևյալ վերաբաշխումները.
1. Ջրամատակարարում բաժնի 5113 (կապիտալ վերանորոգում) հոդվածը նվազեցնել 340,775 հազ. ՀՀ դրամով,
2. Մշակութային միջոցառումների կազմակերպում բաժնի 5113 (կապիտալ վերանորոգում) հոդվածը ավելացնել 340,775 հազ. ՀՀ դրամով: