Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Տեղի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 21
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԵՂ ՀԱՄԱՅՆՔ
Խորհրդակցություն N 10
 
Համար 10Ամսաթիվ 31/05/2021 10:00
Վարող ՆԵՐՍԵՍ ՇԱԴՈՒՆՑՎայրՆիստերի դահլիճում
Մասնակիցներ
ՏեսակՀԵՐԹԱԿԱՆՆկարագրություն *ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Բովանդակություն *
Տեղի համայնքապետարանում հերթական աշխատանքային խորհրդակցությունն էր, որը վարում էր համայնքի ղեկավար Ներսես Շադունցը։ Համայնքի ղեկավարը ամենշաբաթյա հանդիպմանը անդրադարձավ բաժինների գործառույթներին, համայնքում իրականացվող աշխատանքների ընթացքին ու խնդիրներին։ Քննարկվեցին բնակավայրերում լուսատուների փոխման, նորերի տեղադրման, գյուղատնտեսությանը վերաբերող մի շարք հարցեր։ Ներսես Շադունցը հանձնարարեց ՊՆ֊ի կողմից օգտագործվող այգիների, վարելահողերի չափերը հաշվարկել, որպեսզի արդյունքներն ուղարկվեն կառավարություն։ Դաշտամիջյան ճանապարհների բարեկարգման, նոր ճանապարհների բացման հարցերն էլ դրվեցին քննարկմսն։ Անասունների սահմանի հատման վերաբերյալ Ներսես Շադունցը ներկաներին խնդրեց գյուղացիներին զգոնության կոչ անել։
Վերջինս ընտրությունների նախաշեմին տարածքների պատրաստման, ցուցակների ճշտման հանձնարարականներ էլ տվեց։
Շինբաժինը տեղեկացրեց, որ պատերազմական գործողությունների արդյունքում վնասված ցուցանակների տեղադրման գործընթացն արդեն սկսվել է։ Վերականգնվել է Խոզնավարի ցուցանակը, իսկ մյուսներն էլ կտեղադրվեն շաբաթվա ընթացքում։
Համայնքի ղեկավարը պատասխանեց նաև աշխատակիցների կողմից բարձրացված հարցերին։


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Սյունիքի մարզ, գ. Տեղ 35/2
0284-96-2-20
tegh101@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50208749@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՏԵՂԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner