Բովանդակություն * | Համայնքապետարանի պատասխանատու աշխատողների մասնակցությամբ մասնակցությամբ անցկացվեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը, որի ընթացքում ամփոփվեց 2021թվականի հուլիս ամսվա 1-ին տասօրյակի ընթացքում կատարված աշխատանքները, ինչպես նաև համառոտ ներկայացվեց առաջիկայում կատարվելիք աշխատանքները: Համայնքի ղեկավարը պատասխանատու աշխատակիցներին տվեց համապատասխան հանձնարարականներ, մասնավորապես համայնքում իրականացվելիք շինարարական աշխատանքների պատշաճ կատարման, ինչպես նաև երրորդ եռամսյակի ընթացքում կատարվելիք աշխատանքները ըստ ժամանակացույցի ավարտին հասցնելու, հողի հարկի, գույքահարկի, տեղական տուրքերի և վճարների հավաքագրումն արդյունավետ իրականացնելու համար՝ եռամսյակի պլանը կատարելու նպատակով: |