Այսօր: Հինգշաբթի, 18 Ապրիլի 2024թ.
Տեղի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 3
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԵՂ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 9-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 9-Ա


Զեկ. ՆԵՐՍԵՍ ՇԱԴՈՒՆՑ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԵՂ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԵՐԻ ԱՌՑԱՆՑ ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՀԱՄԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆԸ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՇԻՎ ԲԱՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ և 6-րդ կետերով, 92-րդ հոդվածի 4-րդ մասով, 90-րդ հոդվածով, «Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածով, որոշման նախագծի կողմ-, դեմ-, ձեռնպահ-քվեարկության արդյունքներով, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանին որոշում է.

1. Տալ համաձայնություն Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Ժողովրդական զարգացում, ապակենտրոնացում և լավ կառավարում Հայաստանում» ծրագրի «Լավագույն գործելակերպի ծրագիր Հայաստանի խոշորացված համայնքների համար» հայտարարված դրամաշնորհային ծրագրի շրջանակներում ավագանու նիստերի ուղիղ առցանց հեռարձակման նպատակով ներկայացված ծրագրի համաֆինանսավորմանը1795000/մեկ միլիոն յոթ հարյուր իննսունհինգ հազար/ ՀՀ դրամի չափով։   

2. Համաֆինանսավորումը տրամադրել համայնքի 2020թվականի բյուջեի պահուստային ֆոնդից: 

3. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքին դրամաշնորհի կարգով տրամադրվող ֆինանսական միջոցները տեղադրել գանձապետարանում՝ բացելով արտաբյուջետային միջոցների հաշիվ:

4. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆԵՐՍԵՍ ՇԱԴՈՒՆՑ


Նախագիծ կազմող ՆԵՐՍԵՍ ՇԱԴՈՒՆՑ
Կից փաստաթղթեր՝
(13.79 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Սյունիքի մարզ, գ. Տեղ 35/2
0284-96-2-20
tegh101@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50208749@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՏԵՂԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner