Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԵՂ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնք
ՀՀ, Սյունիքի մարզ, գ.Տեղ, 0284-96-2-20, tegh101@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
05 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2024թվականի N 398-Ա

ՈԳԵԼԻՑ ՈՒ ԱԼԿՈՀՈԼԱՅԻՆ ԽՄԻՉՔՆԵՐԻ ԵՎ ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ԿԱՄ ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՓՈԽԱՐԻՆԻՉՆԵՐԻ ԿԱՄ ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՆՄԱՆԱԿՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, <<Տեղական տուրքերի և վճարների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ  հոդվածի 1-ին մասի 9-րդ և 12-րդ կետերով, 12-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի ա) ենթակետով և 12-րդ կետի ա) ենթակետով և  հիմք ընդունելով Տեղ համայնքի ավագանու 2023թ. դեկտեմբերի 26-ի  «Տեղ համայնքում տեղական տուրքերի և վճարների դրույքաչափեր սահմանելու մասին» N 22-Ն որոշումը և  հաշվի առնելով Տեղ համայնքի վարչական տարածքում ոգելից ու ալկոհոլային խմիչքների և ծխախոտի վաճառք իրականացնող անհատ ձեռնարկատեր Սեդա Հակոբջանյանի 2024 թվականի հայտը՝  որոշում եմ.

 

1. Բավարարել Տեղ համայնքի Խոզնավար բնակավայրի 3-րդ փողոցի թիվ 5 հասցեում գործող անհատ ձեռնարկատեր Սեդա Հակոբջանյանի ներկայացրած հայտը` 2024 թվականի ապրիլի 1-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածի համար ոգելից և ալկոհոլային խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառքի թույլտվություն ստանալու մասին:

2. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին՝ 3 օրվա ընթացքում սահմանված կարգով հայտատուին տրամադրել համապատասխան թույլտվություն:

3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման հաջորդող օրվանից։

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                  ԴԱՎԻԹ ՂՈՒԼՈՒՆՑ

20 __ թ. ______________   ____                                                                       
գ.Տեղ