Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածով, համաձայն Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ղեկավարի առաջարկության, որոշման նախագծի կողմ-6 , դեմ-0 , ձեռնպահ- 0 քվեարկության արդյունքներով, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանին ո ր ո շ ո ւ մ է.
Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու 2017 թվականի ապրիլի 13-ի նիստի հետևյալ օրակարգը.
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի 2017 թվականի բյուջեի առաջին եռամսյակի ընթացքի մասին:
2. Գորիսի Համայնքների միությանը Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի անդամակցելու մասին: