|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Տեղ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնք ՀՀ Սյունիքի մարզ, գ. Տեղ, 0284-96-2-20, tegh101@mail.ru |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
16 հունիսի 2017 թվականի N 21-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԵՂ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ղեկավարի առաջարկության, որոշման նախագծի կողմ-8, դեմ-0, ձեռնպահ-0 քվեարկության արդյունքներով, համայնքի ավագանին ո ր ո շ ո ւ մ է. 1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու 2016թվականի սեպտեմբերի 28-ի « Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու 2016 թվականի սեպտեմբերի 28-ի նիստի օրակարգը հաստատելու մասին» N1-Ա որոշման մեջ և Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու 2016 թվականի հոկտեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ղեկավարի վարձատրության չափը սահմանելու, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղի համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» N10-Ա որոշման հավելվածում «վարչական ներկայացուցիչ» բառակապակցության մեջ «ներկայացուցիչ» բառը և դրա համապատասխան հոլովաձևերը փոխարինել «ղեկավար» բառով և դրա համապատասխան հոլովաձևերով: |
Կողմ -8 ԱՂԱՋԱՆՅԱՆ ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ ՍԻԼՎԱ ԼԱԼԱՅԱՆ ԱՐԳԱՄ ՀԱԿՈԲՅԱՆ ՀԱՄԵՍՏ ՄԿՐՏՉՅԱՆ ՄԱՍԻՍ ՇԱԴՈՒՆՑ ԱՐԱՐԱՏ ՋՀԱՆԳԻՐՅԱՆ ՆԱՐԻՆԵ ՓԱՐՍՅԱՆ ՍԵՆԻԿ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՆԵՐՍԵՍ ՇԱԴՈՒՆՑ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|