Հարգելի բնակիչ: Այսուհետ Դուք կարող եք Տեղի համայնքապետարանի պաշտոնական կայքի միջոցով տեղեկանալ Ձեր հողի հարկի և գույքահարկի պարտավորությունների մասին:
Սեղմելով tegh.am/PropertyTax/List.aspx հղման վրա կբացվի "Ֆիզիկական անձանց գույքային հարկերի պարտավորությունների որոնման" էջը, որում մուտքագրելով Ձեր ՀՎՀՀ-ն կամ գույքի հաշվառման համարը (ԳՀՀ) կարող եք որոնել և տեսնել Ձեր հարկային պարտավորությունները (Հողի հարկ, գույքահարկ):
ՀՎՀՀ և ԳՀՀ կարող եք ստանալ Տեղի համայնքապետարանից:
Հասցե՝ ՀՀ, Սյունիքի մարզ, գ. Տեղ, համայնքապետարան
Հեռախոս՝ (093) 943-953