ԵՄ Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում (EU-GAIA) ծրագիրը հայտարարում է ՕՐԳԱՆԱԿԱՆ գյուղատնտեսական նախագծերի աջակցության երկրորդ և վերջին հայտամրցույթը
ԼՈՏ 2-ն ուղղված է օրգանական գյուղատնտեսության բոլոր արժեշղթաներին երկրի բոլոր մարզերում և նպատակ ունի աջակցել ագրոբիզնեսներին հետևյալում՝
1. Կարողությունների հզորացում օրգանական գյուղատնտեսության
գործելակերպի կիրառման նպատակով։
2. Նախաձեռնում կամ անցում օրգանական արտադրության/ագրոբիզնեսի։
3. Ֆերմայի արտադրության, ծավալների և եկամուտների ավելացում։
4. Օրգանական հավաստագրված հողատարածքների ընդլայնում/մեծացում։
5. Օրգանական արժեշղթաներում սեզոնային և մշտական աշխատանքային
հնարավորությունների ստեղծում։
6. Օրգանական հավաստագրված արտադրանքի և արտադրության
դիվերսիֆիկացում։
7. Կայուն օրգանական գյուղատնտեսության գործելակերպի ներկայացում և
վերարտադրում/ներդնում։
8. Օրգանական մրգերի, բանջարեղենի արտադրության խթանում և (կամ) վայրի
խոտաբույսերի և հատապտուղների հավաքման ծավալների մեծացում
(էկոլոգիապես անվտանգ գործելակերպին համապատասխան)՝ որպես հումք
օրգանական հավաստագրված վերամշակման համար։
9. Օրգանական հումքի (սերմեր, տնկիներ, պարարտանյութեր, մեղվաբուծական
արտադրանք և այլն) արտադրության խթանում՝ օրգանական
արտադրողներին և վերամշակողներին աջակցելու նպատակով։
10. Օրգանական հավաստագրված հայկական արտադրանքի վաճառքի
մեծացում տեղական, ինչպես նաև միջազգային շուկաներում։