<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 19.11.2014թ. <<Հանրային ծանուցման և քննարկումների իրականցման կարգը սահմանելու մասին>> N1325-Ն որոշմամբ սահմանված կարգի համաձայն՝ 2021թ. հոկտեմբերի 1-ին, ժամը 14:00-ին ՀՀ Սյունիքի մարզի Տեղի համայնքապետարանում տեղի կունենա հանրային լսումներ:
Օրակարգում <<ԱՍ ՇԻՆ 80>> ՍՊԸ-ի կողմից օգտակար հանածոների արդյունահանման երկրաբանական ուսումնասիրության նպատակով ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքի Կոռնիձորի ԱԿԽ երևակումում կատարվելիք երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների վերաբերյալ հանրային 2-րդ քննարկումը:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում(www.mnp.am), ինչպես նաև ք. Երևան, Բյուզանդի 1/3 հասցեում, հեռ. 011220218