Տեղ համայնքի հարգելի՛ բնակիչներ.
2021թվականի դեկտեմբերի 24-ին ժամը 11:00-ին Տեղի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի է ունենալու հանրային բաց լսումներ՝ համայնքի 2022-26թթ․ զարգացման հնգամյա ծրագրի և 2022 թվականի տարեկան աշխատանքային պլանի /ՏԱՊ/ քննարկում:
Բաց և կառուցողական քննարկման համար հրավիրում ենք համայնքի բնակիչներին, ավագանու անդամներին, փորձագետներին, շահագրգիռ անձանց և կազմակերպություններին։
Հավելյալ տեղեկատվություն ստանալու համար կարող եք այցելել Տեղի համայնքապետարանի վարչական շենք՝ հասցեն՝ գյուղ Տեղ 35-րդ փողոց շենք 2։ Հանրային լսումների վերաբերյալ առաջարկություններ և դիտողություններ կարող եք ուղարկել համայնքապետարանի էլ․հասցեով՝ tegh101@mail.ru կամ գրավոր ներկայացնելով համայնքապետարանի աշխատակազմին:
Տեղի համայնքապետարանի աշխատակազմ