Տեղ համայնքի ավագանու անդամներին, համայնքի բնակիչներին.
Սույն թվականի դեկտեմբերի 29-ին, ժամը՝ 12:00-ին, Տեղի համայնքապետարանի վարչական շենքի նիստերի դահլիճում կայանալու է Տեղ համայնքի ավագանու առաջին նստաշրջանի հերթական նիստ:
Օրակարգում.
- Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքում 2022 թվականի տեղական տուրքերի և վճարների տեսակներն ու դրույքաչափերը սահմանելու մասին,
- «Տեղ համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ-ի կողմից 2022 թվականին մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարների դրույքաչափերը սահմանելու մասին,
- Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու 2019թվականի դեկտեմբերի 27-ի թիվ 43-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին,
- Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի 2022-2026 թվականների հնգամյա զարգացման ծրագիրը հաստատելումասին,
- Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի 2022 թվականի տարեկան աշխատանքային պլանը հաստատելու մասին,
- Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի 2022 թվականի բյուջեն հաստատելու մասին,
- Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու 2021 թվականի մարտի 19-ի N 7-Ա որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին,
- Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը ուղղակի վաճառքի միջոցով օտարելու մասին,
- Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի 2021թվականի բյուջեով նախատեսված վարչական մասի պահուստային ֆոնդից գումար հատկացնելու մասին,
- Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու հերթական երկրորդ նստաշրջանի առաջին նիստի գումարման օրը սահմանելու մասին:
ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ- Ավագանու որոշումների նախագծերին մանրամասն կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ. http://tegh.am/Pages/DocFlow/Default.aspx?nt=1&a=v&g=a09e6780-3748-40a1-8f5b-10e12ff43c74