21.06.25
ԵՄ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՍՊԱՆՆԵՐԸ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑՈՎ ՍՅՈՒՆԻՔԻ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՏԵՂ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԵՆ
|
Տեղ համայնքում բացվեց արևային ֆոտովոլտային կայանը, որը կառուցվել է R2D Սյունիքի վերականգնման, դիմակայունության և զարգացման ծրագրի շրջանակում իրագործված, Եվրոպական միության և Ավստրիական զարգացման համագործակցության միջոցներով։ Հիշեցնենք, որ ծրագիրն իրականացվել է Տեղի համայնքապետարանի, Ավստրիական զարգացման գործակալության և Սյունիքի մարզպետի աշխատակազմի աշխատակիցների բուռն ջանքերի շնորհիվ: Արևային Ֆոտովոլտային կայանը կծառայի համայնքի Տեղ բնակավայրի ոռոգման ջրագծի պոմպակայանի սպասարկման համար, ինչպես նաև կփոխհատուցի բնակավայրի գիշերային լուսավորության ծախսերը։
|
|
18.06.25
ԿԱՅՈՒՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ
|
Ի գիտություն համայնքի բնակիչների.  Ծրագիրն ուղղված է 16-24 տարեկան երիտասարդներին, ովքեր ցանկանում են ներգրավվել իրենց համայնքներում դրական փոփոխություններ իրականացնելու գործում՝ թափոնների կառավարման ոլորտում նորարար լուծումների մշակման միջոցով։  Անցկացման օրերը՝ - Ֆիզիկական հանդիպումներ՝ հուլիսի 13 և 20, Հայաստանի ամերիկյան համալսարան - Առցանց հանդիպումներ՝ հուլիսի 14-19  Հայտադիմումների վերջնաժամկետ՝ հունիսի 25
|
|
30.05.25
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն
|
Հունիսի 1-ին` ժամը 11։00-ից, Տեղ բնակավայրում տոնական միջոցառմանը ներկա գտնվելու համար համայնքապետարանը բոլոր բնակավայրերից կազմակերպում է բնակիչների տեղափոխություն։ Տոնական միջոցառման ծրագրում`  Պարեր  Երգեր  Խաղեր  Մուլտհերոսներ  Մի շարք անակնկալներ Իրենց կատարումներով կներկայանան սիրված երգիչներ Հայկ Սարգսյանը և Կարեն Չիլինգարյանը։  Սիրով սպասում ենք բոլորիդ։
|
|
28.05.25
ՏԵՂ ՀԱՄԱՅՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԴԱՎԻԹ ՂՈՒԼՈՒՆՑԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ❤️💙💛
|
Սիրելի հայրենակիցներԱյսօր մենք նշում ենք Հայաստանի Առաջին Հանրապետության օրը։ Պատմական մի իրադարձություն, որը հաստատեց մեր ժողովրդի ինքնիշխանությունը և ազատությունը: 1918 թվականի մայիսի 28-ը մեր ժողովրդի համար նշանակալի է ոչ միայն որպես անկախ պետականության վերականգնման օր, այլ նաև որպես համազգային պայքարի, միասնականության և խիզախության խորհրդանիշ:Այս օրը մենք հիշում ենք այն հերոսներին, ովքեր պայքարեցին մեզ համար երազանք դարձած անկախության համար: Նրանք մեզ ցույց տվեցին, որ միասնական ուժով կարելի է հաղթահարել ցանկացած դժվարություն և հասնել մեզ համար կարևոր նպատակների:Այսօր կարևոր է շարունակել նրանց գործը՝ պահպանելով մեր ազգային արժեքները, մշակույթը և լեզուն: Մենք պետք է միասին աշխատենք մեր համայնքների ...
Մանրամասն |
|
27.05.25
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 📢📢📢
|
«ՎԻՆՆԵԹ Գորիս» զարգացման հիմնադրամը «Կանայք բիզնեսում․ Տնտեսական աճի խթանում Սյունիքում» ծրագրի շրջանակում տեղի կունենա հանդիպում։  Տեղ համայնքում՝ Տեղի համայնքապետարանի հանդիպումների սրահում Մայիսի 29-ին` ժամը 15։00-ին (Հասցե՝ գ. Տեղ 35/2)
|
|
27.05.25
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ🎉🎉
|
 Մայիսի 28-ին` Հայաստանի Առաջին Հանրապետության օրը, Տեղ համայնքի Տեղ բնակավայրում կայանալու է բռնցքամարտի` Սյունիքի մարզային առաջնությունը։  Ռինգ դուրս կգան թվով 100 բռնցքամարտիկներ։  Վայրը` Տեղի մշակույթի տան հարակից այգի  Ժամը` 11։00-ից  Հրավիրում ենք բոլորիդ` սատարելու մեր մարզիկներին։
|
|
13.05.25
Ի գիտություն Տեղ համայնքի ավագանու անդամների, համայնքի բնակիչների
|
2025 թվականի մայիսի 20-ին, ժամը՝ 11:00-ին, Տեղի համայնքապետարանի վարչական շենքի նիստերի դահլիճում կայանալու է Տեղ համայնքի ավագանու հերթական նիստը:Օրակարգում.1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 25-ի N 142-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին․2․Տեղ համայնքի վարչական սահմաններում պետական կամ համայնքային հողամասերում քաղաքացիների և իրավաբանական անձանց կողմից ինքնակամ կառույցների նկատմամբ համայնքի սեփականության իրավունքի պետական գրանցումից հետո դրանք օտարելու և /կամ/ վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրելու թույլտվություն տալու մասին․3․Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու 2025 թվականի փետրվարի ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |