Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 36–րդ գլխի 685–րդ հոդվածի դրույթներով, հիմք ընդունելով Տեղ համայնքի ղեկավարի (այսուհետ՝ Համայնք) առաջարկությունը, Տեղ համայնքի ավագանին որոշում է. 1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի Կոռնիոձոր բնակավայրի 7-րդ փողոցի թիվ 30/2 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման 0.06000 հա (կադաստրային ծածկագիր՝ 09-052-0001-0001) մակերեսով հողամասը անհատույց օգտագործման իրավունքով հատկացնել «Կարմիր խաչի միջազգային կոմիտե»-ին, Տեղ համայնքում տիպային ԲՄԿ (բուժակ-մանկաբարձական կայան) կառուցելու նպատակով:
2.Համայնքի ղեկավարին՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով «Կարմիր խաչի միջազգային կոմիտե»-ի հետ կնքել անշարժ գույքի անհատույց օգտագործման իրավունքի պայմանագիր՝ ապահովելով կնքված պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցումը: |