|
18.11.25
Ի գիտություն Տեղ համայնքի ավագանու անդամների, համայնքի բնակիչների
|
|
2025 թվականի նոյեմբերի 25-ին, ժամը՝ 11:00-ին, Տեղի համայնքապետարանի վարչական շենքի նիստերի դահլիճում կայանալու է Տեղ համայնքի ավագանու հերթական նիստը:Օրակարգում.1․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու 2016 թվականի սեպտեմբերի 28-ի N 8-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին․2․Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի «Տեղի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկի կանոնադրությունը հաստատելու մասին․3․Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքում 2026 թվականի տեղական տուրքերի և վճարների տեսակներն ու դրույքաչափերը սահմանելու մասին.4․«Տեղ համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» համայնքային ոչ առևտրային կազմակերպության ...
Մանրամասն |
|
|
16.11.25
ՏԵՂ ՀԱՄԱՅՆՔԻ ՊԱՐԱՅԻՆ ՀԱՄՈՒՅԹԸ ՀԱՅԿԱԿԱՆ XV ՊԱՐԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ԱՌԱՋԻՆ ՀՈՐԻԶՈՆԱԿԱՆՈՒՄ
|
 Lidian's dance պարի խումբն առաջին հորիզոնականում է։  2025 թվականի նոյեմբերի 16-ին Երևանում կայացած Հայկական XV պարային օլիմպիադայում Ոճավորված ժողովրդական պարեր «Մենապար» խմբում Մարիամ Շեգունցը զբաղեցրեց առաջին հորիզոնականը։  Ոճավորված ժողովրդական պարեր «Խառը ֆորմեյշն» խմբում երկու պարային համարներով գրավեցին պատվավոր առաջին հորիզոնականը։  Շնորհավորում ենք մեր սաներին` մաղթելով նորանոր բարձունքներ։
|
|
|
15.11.25
ՀԱՎԵՐԺ ՓԱՌՔ ԵՎ ԽՈՆԱՐՀՈՒՄ
|
2023 թվականի ապրիլի 11-ին Տեղ գյուղի սահմանագոտում կյանքը Հայրենիքին նվիրած Մկրտիչ Հարությունյանն այսօր կդառնար 36 տարեկան։ Ծնվել է 1989 թվականի նոյեմբերի 15-ին Արագածոտնի մարզի Թալին քաղաքում։ 2016 թվականին Մկրտիչ Հարությունյանը մասնակցել է քառօրյա պատերազմին, առաջին օրվանից ակտիվորեն մասնակցել է 2020 թվականի 44-օրյա պատերազմին։ 2023 թվականի փետրվարին Մկրտիչը նշանակվել է ՀՀ ԶՈՒ հատուկ նշանակության զորամասի սպայական գումարտակի հրամանատար՝ պաշտոնը զբաղեցնելով մինչև կյանքի վերջ։ Մայոր Մկրտիչ Հարությունյանը քաջի մահով ընկել է 2023 թվականի ապրիլի 11-ին՝ Տեղ գյուղի սահմանագծում հատուկ առաջադրանք կատարելիս։ Շնորհավոր երկնային ծնունդդ, հերոս ՄԳՐՈ։ Հավերժ փառք և խոնարհում։
|
|
|
13.11.25
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԵՂԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՄՐՑՈՒՅԹ
|
|
ՀՀ Սյունիքի մարզի Տեղի համայնքապետարանը հայտարարում է մրցույթ՝ համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության հետևյալ պաշտոնները զբաղեցնելու համար՝ 1)Աշխատակազմի քարտուղար (ծածկագիր՝ 1.2-1), 2)Աշխատակազմի առաջատար մասնագետ(ծածկագիր՝ 3.1-1), 3)Աշխատակազմի առաջատար մասնագետ(ծածկագիր՝ 3.1-3), 4)Աշխատակազմի առաջին կարգի մասնագետ(ծածկագիր՝ 3.2-2), 5)Աշխատակազմի երկրորդ կարգի մասնագետ(ծածկագիր՝ 3.3-2), 6)Աշխատակազմի երկրորդ կարգի մասնագետ(ծածկագիր՝ 3.3-3):
Մրցույթը կկայանա 2025թ դեկտեմբերի 15-ին ժամը 11.00-ին` Տեղի համայնքապետարանում:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է 2025թ. դեկտեմբերի 01-ը:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ անցնելով հետևյալ հղումով՝ https://tegh.am/Pages/Misc/Announces/view.aspx?recID=89 ։
|
|
|
13.11.25
ԱՇՆԱՆԱՅԻՆ ԽՆԱԾԱԽԸ` ԽԱՂԱՂ և ՏՈՆԱԿԱՆ...
|
|
Խնածախ բնակավայրը տոնեց Ոսկե աշունը 
|
|
|
11.11.25
ԹԹՈՒ ՋՐԻ 157 ԵՐԱՆԳՆԵՐԸ
|
|
Վաղատուրը ջերմ և արևոտ տրամադրությամբ նշեց «Թթու ջրի 157 երանգները» խորագրով միջոցառումը: Տեսանյութ
|
|
|
10.11.25
ՎԱՂԱՏՈՒՐԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է
|
 Վաղատուրը պատրաստվում է նոյեմբերի 11-ին` ժամը 15։00-ին, «Թթու ջրի 157 երանգները» միջոցառմամբ ընդունել իր հյուրերին։ Ձեզ սպասվում է  Բերք ու բարիքի տաղավարներ  Երգեր և պարեր  Մրցույթներ  Մի շարք անակնկալներ։  Վաղատուրն իր հրաշք բնությամբ կհյուրընկալի բոլորին դպրոցի բակում։ Սիրով սպասում ենք բոլորին չքնաղ ու գունագեղ Վաղատուրում։ Տեսանյութ
|
|
| 1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |