Այսօր: Չորեքշաբթի, 23 Սեպտեմբերի 2020թ.
Պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 49
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԵՂԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
31.12.20 ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ՏԵՂԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ
Հարգելի այցելու Ողջունում եմ Ձեզ ՀՀ Սյունիքի մարզի Տեղի համայնքապետարանի պաշտոնական կայք այցելելու համար: Վստահ եմ, որ համացանցը հնարավորություն կտա ծանոթանալու համայնքապետարանի աշխատակազմում տեղի ունեցող նորություններին, իրականացվող ծրագրերին, համայնքապետարանի կառուցվածքին, ընթացիկ գործունեությանը, համայնքի զարգացման ծրագրերին, մատուցվող ծառայություններին, համայնքի ղեկավարի և ավագանու որոշումներին: Մեր նպատակն է կայքի միջոցով ապահովել համայնքի գործունեության թափանցիկությունն ու հրապարակայնությունը, ուստի կարևորում ենք ձեր դիտողություններն ու առաջարկությունները՝ դրանք քննարկելու և ամենօրյա աշխատանքներում ներառելու նպատակով: Համոզված եմ, որ մեր կայքն իր բովանդակությամբ կդառնա Տեղ համայնքի տեղեկատվական ... Մանրամասն
17.09.20 ՏԵՂՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԲԱՑՕԹՅԱ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ ՔՆՆԱՐԿՎԵՑԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ ՄԻՏՎԱԾ ԻՐԱՏԵՍԱԿԱՆ ԳԱՂԱՓԱՐՆԵՐ
Տեղի համայնքապետարանի հարակից այգում կազմակերպված բացօթյա հանդիպում-քննարկումը ուղղված էր համայնքի սոցիալ-տնտեսական զարգացմանը, բնակիչների մասնագիտական և բիզնես կարողությունների ամրապնդմանը, արդյունավետ աշխատատեղերի, նոր ծառայությունների ստեղծմանը, դրանց որակի և մրցունակության բարձրացմանը։ Հենց այս խնդիրներին լուծում տալու կարևորությունն էր, որ Տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ՏԻՄ վարչության պետ Աշոտ Գիլոյանին, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության ներկայացուցիչներին, Տարածքային զարգացման հիմնադրամի փորձագետներին բերել էր Տեղ համայնք։ Բացօթյա հանդիպման ընթացքում քննարկվեցին համայնքի զարգացման համար իրատեսական գաղափարներ՝ շեշտադրելով տնտեսական զարգացման հիմնահարցերը։Համայնքի ... Մանրամասն
14.09.20 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Սեպտեմբերի 12-ին տեղացած կարկուտը էական վնաս է հասցրել Տեղ համայնքի որոշ բնակավայրերին։ Կարկուտի պատճառած վնասի չափը ճշտելու համար ստեղծվել է համապատասխան հանձնաժողով։ Տեղի համայնքապետարանը Կոռնիձոր, Արավուս և Տեղ գյուղերի բնակիչներին կոչ է անում աշխատանքային շաբաթվա ընթացքում այցելել վարչական կենտրոններ՝ մասնագետների հետ վնասների չափերը ճշտելու համար։

Տեղի համայնքապետարան

13.09.20 ՏԵՂ ԳՅՈՒՂՈՒՄ ՏԵՂԱՑԱԾ ԿԱՐԿՈՒՏԸ ՄԵԾ ՎՆԱՍՆԵՐ Է ՊԱՏՃԱՌԵԼ

Երեկ կեսօրին Սյունիքի մարզի Տեղ համայնքում տեղացած առատ անձրևին հաջորդել է կարկուտը, որը մեծ վնասներ է հասցրել։ Հիմնականում գյուղատնտեսությամբ և անասնապահությամբ զբաղվող գյուղական բնակավայրում դեռ չէին վերջացրել բերքահավաքը։ Կարկուտը փչացրել է գյուղի հասուն բերքն ու բարիքը։

10.09.20 ԿԱՅԱՑԱՎ ՏԵՂ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ
Ս/թ-ի սեպտեմբերի 10-ին Տեղի համայնքապետարանի նիստերի դահլիճում կայացավ ավագանու հերթական նիստ: Նիստը վարում էր համայնքի ղեկավար Ներսես Շադունցը, որին մասնակցում էր ավագանու 6 անդամ: Ավագանու նիստի օրակարգում ընդգրկված էր 9 հարց՝ 1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի վարչական տարածքում գտնվող հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին 2. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի հողային հաշվեկշռին և համայնքի ցամաքային տարածքի ծածկույթի դասակարգմանը համաձայնություն տալու մասին 3. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի համայնքային սեփականություն հանդիսացող գույքը նվիրաբերելու մասին 4. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու 2020 ... Մանրամասն
05.09.20 ՎԱՂԱՏՈՒՐՈՒՄ ՆՈՐ ՋՐԱԳԻԾ Է ԿԱՌՈՒՑՎՈՒՄ

Տեղ համայնքի Վաղատուր բնակավայրում նոր կապտաժ և ջրագիծ է կառուցվում, որը կավելացնի գյուղի խմելու ջրի քանակը։ Վաղատուրը բացառիկ ջրառատ գյուղերից է, սակայն որոշ թաղամասեր, հատկապես ամռանը, գրեթե ջուր չեն ունենում։ Բակերում անխնա հոսող ջուրը չի հասնում ծայրամասերում բնակվողներին։ Նոր ջրագիծի շնորհիվ էլ ավելի ջրառատ կլինի Վաղատուրը, սակայն եթե ջրօգտագործման մշակույթ չձևավորվի և խնայողաբար չօգտագործվի այն, ապա գյուղը նորից խնդրի առջև կկանգնի։

03.09.20 2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ս/թ-ի սեպտեմբերի 10-ին, ժամը՝ 14:00-ին, Տեղի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա ավագանու հերթական նիստ՝ հետևյալ օրակարգով. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի վարչական տարածքում գտնվող հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասինՀայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի հողային հաշվեկշռին և համայնքի ցամաքային տարածքի ծածկույթի դասակարգմանը համաձայնություն տալու մասինՀայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի համայնքային սեփականություն հանդիսացող գույքը նվիրաբերելու մասինՀայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու 2020 թվականի հունվարի 24-ի թիվ 3-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին2020 թվականի 2-րդ ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿՆԵՐ
ՏԵՂ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԲԱՑՎԵՑ ՇԱԽՄԱՏԻ ԴՊՐՈՑ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Սյունիքի մարզ, գ. Տեղ 35/2

0284-96-2-20

tegh.syuniq@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՏԵՂԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner