Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանին արձանագրում է. 1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու անդամ Արարատ Աշոտի Շադունցը և Արագած Ալիշի Ղուլունցը (համայնքի ավագանու անդամ են ընտրվել 2016 թվականի սեպտեմբերի 18-ին՝ համաձայն թիվ 37 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի 2016 թվականի սեպտեմբերի 23-ի N152-Ա որոշման, լիազորությունների ժամկետը 5 տարի՝ 2016 թվականի սեպտեմբերի 24-ից մինչև 2021 թվականի սեպտեմբերի 23-ը ներառյալ):
2. Արարատ Աշոտի Շադունցը 2018 թվականի փետրվարի 21-ին Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանուն ներկայացրել է դիմում՝ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու անդամ լինելուց հրաժարվելու մասին:
3. Արագած Ալիշի Ղուլունցը 2018 թվականի փետրվարի 22-ին Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանուն ներկայացրել է դիմում՝ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու անդամ լինելուց հրաժարվելու մասին:
4. «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի հիմքով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու անդամներ Արարատ Աշոտի Շադունցի և Արագած Ալիշի Ղուլունցի լիազորություններն իրենց հրաժարականի համաձայն վաղաժամկետ դադարեցվում են։
5. Սույն արձանագրությունը կազմված է չորս օրինակից, որից մեկը մնում է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղի համայնքապետարանի աշխատակազմում, մյուսն ուղարկվում է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարան, 3-րդ օրինակը տրվում է Արարատ Աշոտի Շադունցին, 4-րդ օրինակը տրվում է Արագած Ալիշի Ղուլունցին։ |