Այսօր: Շաբաթ, 3 Դեկտեմբերի 2022թ.
Տեղի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 3
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԵՂԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագծեր N ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ


Զեկ. ՆԵՐՍԵՍ ՇԱԴՈՒՆՑ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԵՂ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄ ԳԱՌՆԻԿ ՎԱԶԳԵՆԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանին արձանագրում է.

1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու անդամ Գառնիկ Վազգենի Կարապետյանը (համայնքի ավագանու անդամ է ընտրվել 2016 թվականի սեպտեմբերի 18-ին՝ համաձայն թիվ 37 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի 2016 թվականի սեպտեմբերի 23-ի N152-Ա որոշման, լիազորությունների ժամկետը 5 տարի՝ 2016 թվականի սեպտեմբերի 24-ից մինչև 2021 թվականի սեպտեմբերի 23-ը ներառյալ) 2019 թվականի փետրվարի 20-ին Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանուն ներկայացրել է դիմում՝ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու անդամ լինելուց հրաժարվելու մասին:

2. «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի հիմքով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու անդամ Գառնիկ Վազգենի Կարապետյանի լիազորություններն իր հրաժարականի համաձայն վաղաժամկետ դադարեցվում են։

3. Սույն արձանագրությունը կազմված է երեք օրինակից, որից մեկը մնում է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղի համայնքապետարանի աշխատակազմում, մյուսն ուղարկվում է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարան, իսկ 3-րդ օրինակը տրվում է Գառնիկ Վազգենի Կարապետյանին։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆԵՐՍԵՍ ՇԱԴՈՒՆՑ


Նախագիծ կազմող ՆԵՐՍԵՍ ՇԱԴՈՒՆՑ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Սյունիքի մարզ, գ. Տեղ 35/2
0284-96-2-20
tegh.syuniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2022 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՏԵՂԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2071
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner