Այսօր: Երեքշաբթի, 25 Հունիսի 2024թ.
Տեղի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 43
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԵՂ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 05-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԴԱՎԻԹ ՂՈՒԼՈՒՆՑ

ՆԱԽԱԳԻԾ
Տեղ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԵՂ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՏԵՂ ՀԱՄԱՅՆՔԻ, ՏԵՂ ԳՅՈՒՂԻ, Ս. ԲԱՐԽՈՒԴԱՐՅԱՆ ՓՈՂՈՑԻ, ԹԻՎ 11 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՏԱՐԱԾՔԻՑ «ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՈՒՍՈՒՑՈՒՄ» ՀԿ-ԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ (ՄՇՏԱԿԱՆ) ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ 150ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՏԱՐԱԾՔ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 36–րդ գլխի 685–րդ հոդվածի դրույթներով ,  հիմք ընդունելով <<Գործընկերություն և ուսուցում>> Հասարակական կազմակերպության 22.01.2024թ. N 2034 գրությունն ու Տեղ համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի կողմ-, դեմ-, ձեռնպահ-,  քվեարկության արդյունքներով,
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանին որոշում է.

1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, Տեղ համայնքի Տեղ գյուղի Ս.Բարխուդարյան փողոցի թիվ 11 հասցեում գտնվող համայնքային զարգացման կենտրոնի տարածքից  150 քմ(կադաստրային ծածկագիր՝ 09-101-0019-0028) մակերեսով տարածք 1(մեկ) տարի ժամկետով անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով հատկացնել  <<Գործընկերություն և ուսուցում>> ՀԿ-ին, Տեղ համայնքում համալիր սոցիալական ծառայությունների կենտրոն ստեղծելու և գործունեություն ծավալելու նպատակով:

2.Համայնքի ղեկավարին՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով  <<Գործընկերություն և ուսուցում>> հասարակական կազմակերպության հետ կնքել անշարժ գույքի անհատույց (մշտական) օգտագործման իրավունքի պայմանագիր՝ ապահովելով կնքված պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցումը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԴԱՎԻԹ ՂՈՒԼՈՒՆՑ


Նախագիծ կազմող ԴԱՎԻԹ ՂՈՒԼՈՒՆՑ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Սյունիքի մարզ, գ. Տեղ 35/2
0284-96-2-20
tegh101@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50208749@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՏԵՂԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner