Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ կետով, «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ կետով, 8-րդ, 13-րդ հոդվածներով, Տեղ համայնքի ավագանին որոշում է. 1․Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի աղբահանության իրականացման կարգը՝ համաձայն N 1 հավելվածի:
2.Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի սանիտարական մաքրման սխեման՝ համաձայն N 2 հավելվածի:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից: |