Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեեստրի ստեղծման և վարման կարգը սահմանելու մասին» թիվ 2387-Ն որոշման և հիմք ընդունելով Արմեն Արզումանյանի դիմումը, որոշում եմ.
1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի Կոռնիձոր գյուղի 09-052-0020-0004 կադաստրային ծածկագրով 0,1565 հա տնամերձ հողամասը, 252,1 քմ բնակելի տունը և 39,1 քմ հացատուն, անասնաշենքը հասցեավորել որպես Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ, Տեղ համայնք գյուղ Կոռնիձոր, 1-ին փողոց, թիվ 16 հասցե, ծածկագիր՝090523EGUFXJ։
2․Սույն որոշումն ենթակա է գույքային իրավունքների պետական գրանցման:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ընդունելուց հետո հաջորդող օրվանից: