Ղեկավարելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 64-րդ և 65-րդ հոդվածներով համայնքի ավագանին որոշում է․
Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու 2023 թվականի մայիսի 19-ի 4-րդ նստաշրջանի 4-րդ նիստի օրակարգը։
1. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից նպատակային հատկացումներ (սուբվենցիաներ) ստանալու նպատակով 2023 թվականի ծրագրային հայտերը ներկայացնելուն համաձայնություն տալու մասին:
2. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղի համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու 2023 թվականի փետրվարի 6 -ի N 12-Ա որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին:
3. Գերմանիայի Միջազգային համագործակցության ընկերության կողմից իրականացվող << Լավ կառավարում հանուն տեղական զարգացման հարավային կովկասում>> ծրագրի շրջանակներում գործադրվող՝ ՀՀ համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման դրամաշնորհային հիմնադրամի միջոցով ՀՀ համայնքներում ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների տեղայնացմանն ուղղված դրամաշնորհային մրցույթին մասնակցելուն և համաֆինանսավորումը ապահովելուն համաձայնություն տալու մասին:
4․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու 2022թվականի նոյեմբերի 23-ի թիվ 57-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին:
5․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու հերթական չորրորդ նստաշրջանի հինգերորդ նիստի գումարման օրը սահմանելու մասին: