Այսօր: Երեքշաբթի, 16 Սեպտեմբերի 2025թ.
Տեղի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 13
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԵՂ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 55-Ա
 

Զեկ. ԴԱՎԻԹ ՂՈՒԼՈՒՆՑ

ՆԱԽԱԳԻԾ
Տեղ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
«ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՈՒՍՈՒՑՈՒՄ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՏԵՂ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԱՐԵՑՆԵՐԻ ԵՎ 18+ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 11-րդ մասով, «Սոցիալական աջակցության մասին» օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 6-րդ և 12-րդ կետերով, ինչպես նաև հաշվի առնելով «Գործընկերություն և ուսուցում» ՀԿ-ի կողմից ներկայացված համաֆինանսավորման հայտը (նամակ թիվ N-2385, 25072025թ.)՝ Տեղ համայնքիավագանին որոշում է

Տեղ համայնքի 2025 թվականի բյուջեից հատկացնել 1,250,000 (մեկ միլիոն երկու հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ՝ «Գործընկերություն և ուսուցում» ՀԿ-ի կողմից Տեղ համայնքում գործող «Համայնքային սոցիալական ծառայությունների կենտրոն»-ի կենսական նշանակության հաստիքների պահպանման համար։

2. Համաֆինանսավորումը նախատեսել հետևյալ հաստիքների ապահովման համար

1) Վարորդ-տնտեսվար – 450,000 ՀՀ դրամ (5 ամիս, 50% դրույք),

2) Սոցիալական սպասարկող 1 – 400,000 ՀՀ դրամ (5 ամիս, 50% դրույք),

3) Սոցիալական սպասարկող 2 – 400,000 ՀՀ դրամ (5 ամիս, 50% դրույք)։

3. Սահմանել, որ «Գործընկերություն և ուսուցում» ՀԿ-ն պարտավորվում է

1) տրամադրել տնային խնամքի, կենցաղային և սոցիալ-հոգեբանական աջակցություն համայնքի 20 տարեցների և 18+ հաշմանդամություն ունեցող անձանց,

2) ապահովել մատուցվող ծառայությունների շարունակականությունն ու հասանելիությունը,

3) համայնքի ղեկավարին ներկայացնել

· ֆինանսական հաշվետվություն՝ ստացված համաֆինանսավորման օգտագործման վերաբերյալ,

· գործունեության հաշվետվություն՝ մատուցված ծառայությունների ծավալի և շահառուների թվի վերաբերյալ։

4. Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը։

 
Կողմ (0)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԴԱՎԻԹ ՂՈՒԼՈՒՆՑ


Նախագիծ կազմող ԴԱՎԻԹ ՂՈՒԼՈՒՆՑ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Սյունիքի մարզ, գ. Տեղ 35/2
0284-96-2-20
hamaynqtegh@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50208749@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՏԵՂԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner