Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեեստրի ստեղծման և վարման կարգը սահմանելու մասին» թիվ 2387-Ն որոշման և հիմք ընդունելով Տիգրան Պողոսյանի դիմումը, որոշում եմ.
․Սեփականության իրավունքով Տիգրան Պողոսյանին պատկանող Տեղ համայնքի Տեղ գյուղի 28-րդ փողոց, թիվ 5 հասցեում գտնվող գույքի բաժանման արդյունքում առաջացած նոր գույքային միավորներին տրամադրել հասցեներ.
ա) 0.09660 հա տնամերձ հողամասին, 121,1քմ մակերեսով բնակելի տանը և 38,9 քմ մակերեսով անասնաշենքը`
Սյունիքի մարզ, Տեղ համայնք, գյուղ Տեղ, 28-րդ փողոց, թիվ 5, ծածկագիր՝ 09101ZNTPP6X․
բ) 0.1 հա տնամերձ հողամասին՝
Սյունիքի մարզ, Տեղ համայնք, գյուղ Տեղ, 28-րդ փողոց, թիվ 5/1, ծածկագիր՝ 09101TEBXBHB:
2․Սույն որոշումն ենթակա է գույքային իրավունքների պետական գրանցման:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ընդունելուց հետո հաջորդող օրվանից: