| Ղեկավարվելով  «Նորմատիվ իրավական ակտերի  մասին» ՀայաստանիՀանրապետությանօրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով  և 34-րդ հոդվածով, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի (այսուհետ՝ Համայնք) ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով՝  կողմ-, դեմ-, ձեռնպահ-, Համայնքի ավագանին  որոշում է. 1.Համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի Տեղ գյուղի 12-րդ փողոցի թիվ 5 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն աճուրդային կարգով օտարելու մասին» N26-Ա որոշման (այսուհետ՝ Որոշում) 1-ին կետում «409935.24 (չորս հարյուր ինը հազար ինը հարյուր երեսունհինգ ամբողւ քսանչորս հարյուրերորդական)  ՀՀ դրամ» թիվը և բառերը փոխարինել «204967,62 (երկու հարյուր չորս հազար ինը հարյուր վաթսունյոթ ամբողջ վաթսուներկու հարյուրերորդական) ՀՀ դրամ» թվով և բառերով: 2. Որոշման 1-ին կետից հետո Որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 1.1-ին կետով․ «1․1․ սահմանել, որ աճուրդով օտարվող գույքի նոտարական վավերացման և պետական գրանցման համար նախատեսված պարտադիր վճարները պետք է կատարվեն գնորդի կողմից»։ 3.Առաջարկել Համայնքի ղեկավարին՝ ձեռնարկել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթներ։4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
 |