|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Տեղ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնք ՀՀ Սյունիքի մարզ, գ. Տեղ, 0284-96-2-20, hamaynqtegh@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
16 սեպտեմբերի 2025 թվականի N 54-Ն |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԻ ՏԵՂ ՀԱՄԱՅՆՔԻ ԿԱՄԱՎՈՐ ԽՆԴԻՐՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ԼՈՒԾՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՍԵՓԱԿԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՏԵՂ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 08-Ի ԹԻՎ 07-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի պահանջով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով՝ Տեղ համայնքի ավագանին որոշում է․
- Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի կամավոր խնդիրները, դրանց լուծմանն ուղղված սեփական լիազորությունները և իրականացման կարգը ըստ կից հավելվածի։
- Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու 2022 թվականի փետրվարի 08-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքում սոցիալական աջակցության վերաբերյալ կամավոր խնդիրները լուծելու չափորոշիչները սահմանելու և Տեղ համայնքի ավագանու 2018 թվականի փետրվարի 28-ի N 4-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 07-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչել;
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|
Կողմ -8 ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ՆԱԶԻԿ ՂՈՒԿԱՍՅԱՆ ԱՐԱԳԱԾ ՍԻՄՈՆՅԱՆ ԼՈՐԱ ԴԱԼԼԱՔՅԱՆ ԱՐՄԱՆ ԱՌԱՔԵԼՅԱՆ ՎԱՀԵ ՇԵԳՈՒՆՑ ՌՈՄԻԿ ԴԱՆԻԵԼՅԱՆ ՍԵՎԱԴԱ ԳԱԼՍՏՅԱՆ ԼԱՐԻՍԱ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԴԱՎԻԹ ՂՈՒԼՈՒՆՑ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|