Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեեստրի ստեղծման և վարման կարգը սահմանելու մասին» թիվ 2387-Ն որոշման և հիմք ընդունելով Սերժիկ Հայրապետյանի անձնական դիմումը, որոշում եմ՝
1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի Տեղ գյուղի 09-101-0049-0013 կադաստրային ծածկագրով 0,1589 հա հողամասը, 296,1 քմ բնակելի տունը 23,5 քմ և 55,9 քմ անասնաշենքերը հասցեավորել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ, Տեղ համայնք, գյուղ Տեղ, 19-րդ փողոց, թիվ 4 հասցե, ծածկագիր՝ 09012MS69CUH:
2․Սույն որոշումն ենթակա է գույքային իրավունքների պետական գրանցման:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ընդունելուց հետո հաջորդող օրվանից: