Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 90-րդ հոդվածով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով՝ կողմ-9 , դեմ-0 , ձեռնպահ-0, Տեղ համայնքի ավագանին որոշում է.
1. Տեղ համայնքի 2023 թվականի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից հատկացնել 4500,0 հազ. ՀՀ դրամ՝ հետևյալ ծրագրային ուղղություններով.
1) Կառավարման մարմնի պահպանում (բաժին 01-խումբ 01-դաս 01- ծրագիր 51 ) բաժնի 4111 (աշխատողների աշխատավարձեր ) հոդվածով հատկացնել 3000,0 հազ. ՀՀ դրամ,
2) Աղբահանություն և սանիտարական մաքրում (բաժին 05-խումբ 01-դաս 01- ծրագիր 51 ) բաժնի 4511 ( սուբսիդիաներ ոչ ֆինանսական պետական կազմակերպություններին ) հոդվածով <<Տեղ համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում>> ՀՈԱԿ-ին հատկացնել 1500,0 հազ.ՀՀ դրամ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից :