Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 46-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ և 5-րդ կետերով, հաշվի առնելով Տեղ համայնքի առաջին տեղակալի առաջարկությունը և Ա․ Սարգսյանի անվան Տեղի թիվ 1 և Տեղի թիվ 2 միջնակարգ դպրոցների տնօրենների դիմումները, որոշում եմ.
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի Տեղ բնակավայրի հանրակրթական ուսումնական հաստատություններին տրամադրել կրթական-մշակութային նպաստ՝ Տեղ համայնքի օրվան նախապատրաստվելու համար․
1․1․ «Ա․ Սարգսյանի անվան Տեղի թիվ 1 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ՝ 100 000 /մեկ հարյուր հազար/ ՀՀ դրամ,
1․2․ «Տեղի թիվ 2 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ՝ 100 000 /մեկ հարյուր հազար/ ՀՀ դրամ։
2. Գումարը հատկացնել համայնքի բյուջեի Մշակութային միջոցառումների իրականացում (բաժին 08-խումբ 02-դաս 04- ծրագիր-51) բաժնի 4727 (կրթական, մշակութային և սպորտային նպաստներ բյուջեից) հոդվածից:
3. Աշխատակազմի գլխավոր մասնագետ-հաշվապահին` ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: