Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Տեղի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 3
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԵՂ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՐՑՈՒՄ

Ծրագիր N 1
 
ԱնվանումՀԱՄԱՅՆՔԻ 2017-2021 ԹԹ. ՀՆԳԱՄՅԱ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ
Նպատակ

Տեղ խոշորացված համայնքի հնգամյա զարգացման ծրագիրը համայնքի կարևորագույն փաստաթուղթն է, որի առաջնային նպատակն է բազմակողմանի ու հանգամանալից քննարկումների արդյունքում վեր հանված համայնքային խնդիրներին տալ լուծումներ` դրանով իսկ բարելավել համայնքում կյանքի որակը: Այն առաջին հերթին ուղղված է համայնքի սոցիալ-տնտեսական վիճակի, համայնքային ծառայությունների որակի բարելավմանը: Ծառայությունները բազմաբնույթ են և դրանց որակական փոփոխության համար անհրաժեշտ է շարունակել մեր հետևողական աշխատանքը, բազմապատկելով ջանքերը և եռանդը: Մեծապես կարևորում եմ մասնակցային գործընթացները համայնքային հիմնախնդիրների վերհանման և քննարկման ժամանակ: Այն հիմնախնդիրները, որոնք արդեն իսկ քննարկվել են տարբեր խմբերում, հիմք են հանդիսացել 2017-21թթ. հնգամյա զարգացման ծրագրի մշակման համար, կարևորվել են դրանց առաջնահերթությունները, գնահատվել են առկա հնարավորությունները: Միաժամանակ պետք է նշեմ, որ ծրագիրը պետք է լինի ճկուն, պարբերաբար վերանայվի և լրամշակվի: Զարգացման հնգամյա ծրագիրը հիմք է հանդիսանալու համայնքի տարեկան ծրագրերի և բյուջեների մշակման և կատարման աշխատանքները կազմակերպելիս: Ելնելով ծրագրի ռազմավարությունից և ընդհանուր նպատակներից, շատ կարևոր է սեփական եկամուտների լրացուցիչ աղբյուրներ գտնելը, ֆինանսական միջոցների արդյունավետ հավաքագրման կազմակերպումն ու նպատակային օգտագործումը: Համայնքի խնդիրների լուծումը հնարավոր է միայն համատեղելով պետության, միջազգային կազմակերպությունների և համայնքի հնարավորությունները: Հարգելի համագյուղացիներ, միայն բոլորիս շահագրգիռ և սրտացավ մոտեցմամբ է հնարավոր լուծել համայնքի խնդիրները: Յուրաքանչյուրիցս է կախված, թե ինչպիսի համայնք կունենանք 5 տարի անց: Վստահ եմ, որ համատեղ աշխատանքի դեպքում մեր հաջողությունը ապահովված է:

Ժամանակահատված01/01/2017 - 01/01/2022
ԿարգավիՃակԳործողության ժամկետն ավարտված է  Գործողության ժամկետն ավարտված է
Իրականացնող կազմակերպություն(ներ)ՏԵՂ ՀԱՄԱՅՆՔ
Ֆինանսավորող(ներ)
Ծրագրի ղեկավար
Բովանդակություն
Առնչվող փաստաթղթեր
(202.11 Կբ)
Հաշվետվություն(ներ)

Բոլորը
Ավագանու նիստ
ՏԵՂ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԲԱՑՎԵՑ ՇԱԽՄԱՏԻ ԴՊՐՈՑ
թիվ 9
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Սյունիքի մարզ, գ. Տեղ 35/2
0284-96-2-20
tegh101@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50208749@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՏԵՂԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner