Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ, 48-րդ հոդվածներով, հիմք ընդունելով ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 27-ի <<Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի 2020 թվականի բյուջեն հաստատելու մասին>> թիվ 45-Ն որոշումը, որոշում եմ.
1. Մայիսի 9-ի՝ Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի 75-րդ տարելիցի առթիվ, Հայրենական Մեծ պատերազմի մասնակից Արմենակ Մինասի Դանիելյանին /գ. Կորնիձոր/ տրամադրել 30000 /երեսուն հազար/ ՀՀ դրամ ֆինանսական աջակցություն:
2. Գումարը հատկացնել համայնքի բյուջեի սոցիալական պաշտպանություն բաժնի 4729 հոդվածով:
3. Համայնքապետարանի աշխատակազմի առաջատար մասնագետ-հաշվապահին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը: