Այսօր: Շաբաթ, 4 Մայիսի 2024թ.
Տեղի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 3
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԵՂ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 10-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ՆԵՐՍԵՍ ՇԱԴՈՒՆՑ

ՆԱԽԱԳԻԾ
Տեղ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2017 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԵՂ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԵՂԻ ՀԱՄԱՅՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԸ, ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԸ ԵՎ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի առաջին մասի 8-րդ և 26-րդ կետերի դրույթներով, համաձայն Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ղեկավարի առաջարկության, որոշման նախագծի կողմ-, դեմ-, ձեռնպահ- քվեարկության արդյունքներով,

1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ղեկավարի վարձատրությունը՝ պաշտոնային դրույքաչափը սահմանել ամսական 260000 ՀՀ դրամ։

2. Հաստատել "Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղի համայնքապետարանի աշխատակազմ" համայնքային կառավարչական հիմնարկի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը՝ համաձայն հավելվածի:

3. Սույն որոշման 2-րդ կետով հաստատված հավելվածի համայնքային ծառայության պաշտոնների մասով 8-15-րդ կետերն ուժի մեջ են մտնում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի կողմից համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկը հաստատելու մասին իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից։

4. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ղեկավարին՝ եռօրյա ժամկետում դիմել Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին՝ համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկը հաստատելու նպատակով։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՆԵՐՍԵՍ ՇԱԴՈՒՆՑ


Նախագիծ կազմող ՆԵՐՍԵՍ ՇԱԴՈՒՆՑ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Սյունիքի մարզ, գ. Տեղ 35/2
0284-96-2-20
tegh101@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50208749@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՏԵՂԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner