Ղեկավարվելով «Տեղական ինքանակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, «Քաղաքաշինության մասին» օրենքի 22.1 հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N596 հաստատված կարգի 9-րդ կետով, հիմք ընդունելով էդգար Սամվելի Գրիգորյանի և Իրինա Խչատուրի Ղազարյանի 2024 թվականի ապրիլի 23-ի հայտը, որոշում եմ.
1. Էդգար Գրիգորյանին և Իրինա Ղազարյանին տալ նախագծման թույլտվություն (ճարտարապետա-հատակագծային առաջադրանք)` ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքի Քարաշեն գյուղի 4-րդ փողոցի թիվ 20/1 հասցեում բնակելի տուն կառուցելու համար:
2. Էդգար Գրիգորյանը և Իրինա Ղազարյանը պարտավոր են նախագծային փաստաթղթերը ներկայացնել համաձայնեցման և ստանալ շինարարության թույլտվություն:
3. Աշխատակազմի քարտուղարի պարտականությունները կատարողին՝ ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման հաջորդող օրվանից: