Այսօր: Կիրակի, 12 Մայիսի 2024թ.
Տեղի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 4
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԵՂ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



18 ապրիլի 2024 թ.

ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՈՒՄԸ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 38-րդ հոդվածի 7-րդ կետով, 47-րդ հոդվածի դրույթներով, հաշվի առնելով ՀՀ Սյունիքի մարզի Տեղի «Ա.Սարգսյանի անվան Տեղի N 1 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն Դ.Շեգունցի  գրությունը, հիմք ընդունելով Տեղ համայնքի ավագանու 2023 թվականի նոյեմբերի 23-ի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԵՂ ՀԱՄԱՅՆՔԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  թիվ 18-Ն որոշումը, որոշում եմ.

 

1. Երևանի պետական համալսարանի կողմից կազմակերպվող օլիմպիադայի առաջին փուլը հաղթահարած Սյունիքի մարզի Ա.Սարգսյանի անվան Տեղի թիվ 1 միջնակարգ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտուհիներ Լիլյա Ներկրարանցի և Անգելինա Ղուկասյանի նույն օլիմպիադայի ս/թ-ի ապրիլի 20-ին ք. Երևանում կայանալիք 2-րդ փուլին մասնակցությունը ապահովելու և տեղափոխությունը կազմակերպելու նպատակով համայնքի բյուջեի սոցիալապես անապահով անձանց աջակցություն բաժնի  4729 (այլ նպաստներ բյուջեից) հոդվածից հատկացնել 20,0 հազ. ՀՀ դրամ :

2. Գումարը փոխանցել պատասխանատու ուսուցչուհի Փառանձեմ Հայրապետյանին:

3. Հանձնարարել աշխատակազմի գլխավոր մանագետ-հաշվապահին` կատարել համապատասխան ֆինանսավորում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՂՈՒԼՈՒՆՑ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Սյունիքի մարզ, գ. Տեղ 35/2
0284-96-2-20
tegh101@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50208749@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՏԵՂԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner