2025 թվականի N_ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԻ ՏԵՂ ՀԱՄԱՅՆՔԻ ԿԱՄԱՎՈՐ ԽՆԴԻՐՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ԼՈՒԾՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՍԵՓԱԿԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՏԵՂ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 08-Ի ԹԻՎ 07-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի պահանջով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով՝ Տեղ համայնքի ավագանին որոշում է․
- Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի կամավոր խնդիրները, դրանց լուծմանն ուղղված սեփական լիազորությունները և իրականացման կարգը ըստ կից հավելվածի։
- Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու 2022 թվականի փետրվարի 08-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքում սոցիալական աջակցության վերաբերյալ կամավոր խնդիրները լուծելու չափորոշիչները սահմանելու և Տեղ համայնքի ավագանու 2018 թվականի փետրվարի 28-ի N 4-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 07-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչել;
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԴԱՎԻԹ ՂՈՒԼՈՒՆՑ
|
|
|
Նախագծի քննարկման արձանագրությունը |
|
|
|