Այսօր: Շաբաթ, 27 Ապրիլի 2024թ.
Տեղի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 6
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԵՂ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



13 մարտի 2024 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԵՂ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ԱՃՈՒՐԴ-ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով, Հայաստանի Հանրապետության <<Հողային օրենսգրքի>> 61-րդ հոդվածի 1–ին մասի 1–ին կետով, 63-րդ հոդվածի 3–րդ կետով և 70րդ հոդվածով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N286  որոշման դրույթով, հիմք ընդունելով Տեղ համայնքի ավագանու 2024 թվականի փետրվարի 8-ի N 12-Ն որոշումը և 2024 թվականի մարտի 13-ին Տեղի համայնքապետարանում կայացած աճուրդ-վաճառքի N 07   և մրցույթի արդյունքների ամփոփման մասին N 08 արձանագրությունները, որոշում եմ.

 

1Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի Քարաշեն գյուղի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 0,06 հա  <<Բնակավայրերի>> նպատակային նշանակության, «Բնակելի  կառուցապատման» գործառնական նշանակության հողամասը (կադաստրային  ծածկագիր՝ 09-111-0106-0054, վկայական N18102023-09-0032) բնակելի տուն կառուցելու նպատակով՝ 106980(մեկ հարյուր վեց հազար ինը հարյուր ութսուն) ՀՀ դրամով օտարել՝ Սամվել Սեյրանի Ասատրյանին (ն/ք 007151681, տրվ. 20.07.2015թ., 032-ի կողմից), այսուհետ գնորդ:

2. Սույն որոշման 1-ին կետում նշված գումարը գնորդի կողմից
  համայնքի բյուջեի 900285121110 գանձապետական հաշվին մուծելուց հետո նրա հետ կնքել հողամասի առքուվաճառքի պայմանագիր:
 
3. Պարտավորեցնել
 գնորդին սույն որոշման 1-ին կետում նշված գույքի նկատմամբ Տեղ համայնքի բյուջեից կատարված ծախսերի փոխհատուցման նպատակով Տեղ համայնքի 900285121134 գանձապետական հաշվին վճարել 105000(մեկ հարյուր հինգ հազար) ՀՀ դրամ:

4. Լիազորել Տեղի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի պաշտոնակատար Լիանա Մանուչարյանին՝ գնորդի կողմից հողամասի
  գինը վճարելուց հետո 2-օրյա ժամկետում Տեղ համայնքի անունից գնորդի հետ կնքել հողամասի օտարման պայմանագիր:

5. Նախազգուշացնել գնորդին, որ հողամասի օտարման պայմանագիրը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է նոտարական վավերացման, իսկ դրանից ծագող իրավունքները 30-օրյա ժամկետում պետական գրանցման:

6. Սույն որոշումը
  ուժի մեջ է մտնում այն ընդունելուց հետո հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՂՈՒԼՈՒՆՑ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Սյունիքի մարզ, գ. Տեղ 35/2
0284-96-2-20
tegh101@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50208749@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՏԵՂԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner