Ղեկավարելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ, 62-րդ և  64-րդ հոդվածներով, Տեղ համայնքի ավագանին որոշում է. Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու 2025 թվականի մայիսի 20-ի ութերորդ նստաշրջանի չորրորդ նիստի օրակարգը. 
1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 25-ի N 142-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին․ 
2․Տեղ համայնքի վարչական սահմաններում պետական կամ համայնքային հողամասերում քաղաքացիների և իրավաբանական անձանց կողմից ինքնակամ կառույցների նկատմամբ համայնքի սեփականության իրավունքի պետական գրանցումից հետո դրանք օտարելու  և /կամ/ վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրելու թույլտվություն տալու մասին․ 
3․Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու 2025 թվականի փետրվարի 06-ի N 05-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին. 
4․Փոխադրամիջոցի հարկի արտոնություն սահմանելու մասին․ 
5․Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 25-ի N 140-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին. 
6․Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագնու հերթական ութերորդ նստաշրջանի հինգերորդ նիստի գումարման օրը սահմանելու մասին:  |