Այսօր: Երկուշաբթի, 13 Հոկտեմբերի 2025թ.
Տեղի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 24
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԵՂ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 55-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Տեղ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, գ. Տեղ, 0284-96-2-20, hamaynqtegh@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 սեպտեմբերի 2025 թվականի N 55-Ա

«ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՈՒՍՈՒՑՈՒՄ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՏԵՂ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԱՐԵՑՆԵՐԻ ԵՎ 18+ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 11-րդ մասով, «Սոցիալական աջակցության մասին» օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 6-րդ կետերով, ինչպես նաև հաշվի առնելով «Գործընկերություն և ուսուցում» ՀԿ-ի կողմից ներկայացված համաֆինանսավորման հայտը (նամակ թիվ N-2385, 25072025թ.)՝ Տեղ համայնքի ավագանին որոշում է

Տեղ համայնքի 2025 թվականի բյուջեից հատկացնել 1,250,000 (մեկ միլիոն երկու հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ՝ «Գործընկերություն և ուսուցում» ՀԿ-ի կողմից Տեղ համայնքում գործող «Համայնքային սոցիալական ծառայությունների կենտրոն»-ի կենսական նշանակության հաստիքների պահպանման համար։

2. Համաֆինանսավորումը նախատեսել հետևյալ հաստիքների ապահովման համար

1) Վարորդ-տնտեսվար – 450,000 ՀՀ դրամ (5 ամիս, 50% դրույք),

2) Սոցիալական սպասարկող 1 – 400,000 ՀՀ դրամ (5 ամիս, 50% դրույք),

3) Սոցիալական սպասարկող 2 – 400,000 ՀՀ դրամ (5 ամիս, 50% դրույք)։

3. Սահմանել, որ «Գործընկերություն և ուսուցում» ՀԿ-ն պարտավորվում է

1) տրամադրել տնային խնամքի, կենցաղային և սոցիալ-հոգեբանական աջակցություն համայնքի 20 տարեցների և 18+ հաշմանդամություն ունեցող անձանց,

2) ապահովել մատուցվող ծառայությունների շարունակականությունն ու հասանելիությունը,

3) համայնքի ղեկավարին ներկայացնել

· ֆինանսական հաշվետվություն՝ ստացված համաֆինանսավորման օգտագործման վերաբերյալ,

· գործունեության հաշվետվություն՝ մատուցված ծառայությունների ծավալի և շահառուների թվի վերաբերյալ։

4. Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը։


Կողմ -8

ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ՆԱԶԻԿ

ՂՈՒԿԱՍՅԱՆ ԱՐԱԳԱԾ

ՍԻՄՈՆՅԱՆ ԼՈՐԱ

ԴԱԼԼԱՔՅԱՆ ԱՐՄԱՆ

ԱՌԱՔԵԼՅԱՆ ՎԱՀԵ

ՇԵԳՈՒՆՑ ՌՈՄԻԿ

ԴԱՆԻԵԼՅԱՆ ՍԵՎԱԴԱ

ԳԱԼՍՏՅԱՆ ԼԱՐԻՍԱ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԴԱՎԻԹ ՂՈՒԼՈՒՆՑ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Սյունիքի մարզ, գ. Տեղ 35/2
0284-96-2-20
hamaynqtegh@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50208749@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՏԵՂԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner