Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 38-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, և 51-րդ հոդվածի դրույթներով, հիմք ընդունելով Սյունիքի մարզպետի 2025 թվականի ապրիլի 17-ի N 01/05.5/02834-2025 գրությունը, որոշում եմ՝
1.Համապտական շաբաթօրյակ կազմակերպելու համար հանձնարարել.
1) Պատասխանատու աշխատակիցներին՝ կազմել գործողությունների իրականացման պլան:
2)Աշխատակազմի գլխավոր մասնագետ-հաշվապահին՝ ապահովել շաբաթօրյակի իրականացման համար անհրաժեշտ ֆինանսավորումը համայնքի բյուջեի Կանաչ տարածքների հիմնում և պահպանում բաժնի (բաժին 05-խումբ 06-դաս 01- ծրագիր 51 ) 4267 (կենցաղային և հանրային սննդի նյութեր) հոդվածից: