Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 11-րդ մասով, «Սոցիալական աջակցության մասին» օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 6-րդ և 12-րդ կետերով, ինչպես նաև հաշվի առնելով «Գործընկերություն և ուսուցում» ՀԿ-ի կողմից ներկայացված համաֆինանսավորման հայտը (նամակ թիվ N-2385, 25․07․2025թ.)՝ Տեղ համայնքիավագանին որոշում է․ Տեղ համայնքի 2025 թվականի բյուջեից հատկացնել 1,250,000 (մեկ միլիոն երկու հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ՝ «Գործընկերություն և ուսուցում» ՀԿ-ի կողմից Տեղ համայնքում գործող «Համայնքային սոցիալական ծառայությունների կենտրոն»-ի կենսական նշանակության հաստիքների պահպանման համար։
2. Համաֆինանսավորումը նախատեսել հետևյալ հաստիքների ապահովման համար․
1) Վարորդ-տնտեսվար – 450,000 ՀՀ դրամ (5 ամիս, 50% դրույք),
2) Սոցիալական սպասարկող 1 – 400,000 ՀՀ դրամ (5 ամիս, 50% դրույք),
3) Սոցիալական սպասարկող 2 – 400,000 ՀՀ դրամ (5 ամիս, 50% դրույք)։
3. Սահմանել, որ «Գործընկերություն և ուսուցում» ՀԿ-ն պարտավորվում է․
1) տրամադրել տնային խնամքի, կենցաղային և սոցիալ-հոգեբանական աջակցություն համայնքի 20 տարեցների և 18+ հաշմանդամություն ունեցող անձանց,
2) ապահովել մատուցվող ծառայությունների շարունակականությունն ու հասանելիությունը,
3) համայնքի ղեկավարին ներկայացնել․
· ֆինանսական հաշվետվություն՝ ստացված համաֆինանսավորման օգտագործման վերաբերյալ,
· գործունեության հաշվետվություն՝ մատուցված ծառայությունների ծավալի և շահառուների թվի վերաբերյալ։
4. Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը։ |