Այսօր: Հինգշաբթի, 9 Մայիսի 2024թ.
Տեղի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 3
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԵՂ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 25-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ՆԵՐՍԵՍ ՇԱԴՈՒՆՑ

ՆԱԽԱԳԻԾ
Տեղ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2021 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԵՂ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԵՂ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՀԱՄԱԿՑՎԱԾ ՓԱՍՏԱԹՂԹՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ԵՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՀՈՂԱՄԱՍ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ և 29-րդ կետերով, ՀՀ հողային օրենսգրքի 3-րդ և 63-րդ հոդվածների դրույթներով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշման և հաշվի առնելով ՀՀ վարչապետի 2009թվականի դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2021 թվականի հունիսի 25-ի N 2/փ-204 դրական եզրակացությունն ու համայնքի ղեկավարի առաջարկությունը, Տեղ համայնքի ավագանին որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի Տեղ բնակավայրի համակցված տարածական պլանավորման փաստաթղթում կատարել փոփոխություն և համաձայն հավելվածի, որպես առաջնահերթ միջոցառում, համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 0,3219 հեկտար այլ հողատեսքը (կադաստրային ծածկագիր՝ 09-101-0104-0003-ից) փոխադրել հատուկ նշանակության հողերի կատեգորիա:

2. Սույն որոշման 1-ին կետով հատուկ նշանակության հողերի կատեգորիա փոխադրված 0,3219 հեկտար մակերեսով հողամասը, պաշտպանական նպատակներով օգտագործելու համար, անհատույց սեփականության իրավունքով (նվիրատվության) օտարել Հայաստանի Հանրապետությանը:

3. Համայնքի ղեկավարին` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում ձեռնարկել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՆԵՐՍԵՍ ՇԱԴՈՒՆՑ


Նախագիծ կազմող ՆԵՐՍԵՍ ՇԱԴՈՒՆՑ
Կից փաստաթղթեր՝
(1.43 Մբ)
(716.39 Կբ)
(691.67 Կբ)
(18.81 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Սյունիքի մարզ, գ. Տեղ 35/2
0284-96-2-20
tegh101@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50208749@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՏԵՂԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner