Այսօր: Երկուշաբթի, 20 Մայիսի 2024թ.
Տեղի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 25
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԵՂ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



02 մայիսի 2024 թ.

«ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԳԱՎԱԹ» ՄՐՑԱՇԱՐԻ ՄԱՐԶԱՅԻՆ ՓՈՒԼԻՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՈՒՄԸ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 38-րդ հոդվածի 7-րդ կետով, 47-րդ հոդվածի դրույթներով, հաշվի առնելով ՀՀ Սյունիքի մարզի Տեղի «Ա.Սարգսյանի անվան Տեղի N 1 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն Դ.Շեգունցի  գրությունը, հիմք ընդունելով Տեղ համայնքի ավագանու 2023 թվականի նոյեմբերի 23-ի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԵՂ ՀԱՄԱՅՆՔԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  թիվ 18-Ն որոշումը, որոշում եմ.

 

1. 2024 թվականի մայսիս 2-ին  Կապան քաղաքում կայանալիք «ՀՀ Վարչապետի գավաթ»  մրցաշարի մարզային փուլին մասնակցելու համար Սյունիքի մարզի Ա.Սարգսյանի անվան Տեղի թիվ 1 միջնակարգ դպրոցի թիմի տեղափոխությունը կազմակերպելու նպատակով համայնքի բյուջեի սոցիալապես անապահով անձանց աջակցություն բաժնի  4729 (այլ նպաստներ բյուջեից) հոդվածից հատկացնել 20,0 հազ. ՀՀ դրամ :

2. Գումարը փոխանցել պատասխանատու ուսուցիչ Էդգար Մկրտչյանին:

3. Հանձնարարել աշխատակազմի գլխավոր մանագետ-հաշվապահին` կատարել համապատասխան ֆինանսավորում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՂՈՒԼՈՒՆՑ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Սյունիքի մարզ, գ. Տեղ 35/2
0284-96-2-20
tegh101@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50208749@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՏԵՂԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner