Այսօր: Շաբաթ, 4 Մայիսի 2024թ.
Տեղի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 2
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԵՂ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 110-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Տեղ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, գ. Տեղ, 0284-96-2-20, tegh101@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 ապրիլի 2024 թվականի N 110-Ա

«ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԳԱՎԱԹ» ՍԵՂԱՆԻ ԹԵՆԻՍԻ ՍԻՐՈՂԱԿԱՆ ՄՐՑԱՇԱՐԻ ՄԱՐԶԱՅԻՆ ՓՈՒԼԻՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՈՒՄԸ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 38-րդ հոդվածի 7-րդ կետով, 47-րդ հոդվածի դրույթներով, հիմք ընդունելով ՀՀ Սյունիքի մարզպետի 2024 թվականի ապրիլի 11-ի N 01/07/2/02765-2024 գրությունը և Տեղ համայնքի ավագանու 2023 թվականի նոյեմբերի 23-ի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԵՂ ՀԱՄԱՅՆՔԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  թիվ 18-Ն որոշումը, որոշում եմ.

 

1. 2024 թվականի ապրիլի 17-ին և 18-ին Կապան քաղաքի Դավիթ Համբարձումյանի անվան մանկապատանեկան  մարզադպրոցի մարզադահլիճում կայանալիք «ՀՀ Վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի մարզային փուլին մասնակցելու համար Տեղ համայնքի Տեղի թիվ 2 միջնակարգ և Ազնիվ Բալասանյանի անվան Կոռնիձորի միջնակարգ դպրոցների թիմերի տեղափոխությունը կազմակերպելու նպատակով համայնքի բյուջեի սոցիալապես անապահով անձանց աջակցություն բաժնի  4729 (այլ նպաստներ բյուջեից) հոդվածից հատկացնել 40,0 հազ. ՀՀ դրամ :

2. Գումարը փոխանցել մարզիչ  Սերգեյ Մհերի Միքայելյանին:

3. Հանձնարարել աշխատակազմի գլխավոր մանագետ-հաշվապահին` կատարել համապատասխան ֆինանսավորում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՂՈՒԼՈՒՆՑ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Սյունիքի մարզ, գ. Տեղ 35/2
0284-96-2-20
tegh101@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50208749@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՏԵՂԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner